ՏՀՏ ոլորտի ընկերությունների և կազմակերպությունների
վիճակագրական հաշվետվությունների հանձնում
Print Version

ICTstat ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

ICTstat համակարգը ՏՀՏ ոլորտի ընկերություններին հնարավորություն է տալիս օգտագործելով ինտերնետի ընձեռած հնարավորությունները էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու վիճակագրական հաշվետվությունները: Համակարգով հնարավոր է հանձնել հետևյալ հաշվետվական ձևերը.

Հաշվետվություն կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ
1. Արտադրանք
2. Արտադրության ծախսեր
3. Աշխատանք, զբաղվածություն
4.1 Ներդրումներ
4.2 Ոչ նյութական ակտիվներ սկզբնական համախառն արժեքով
5. Հասույթն ու աշխատողների թվաքանակն ըստ գործունեության տեսակների:
6. ՏՀՏ վիճակագրություն

Համակարգը հնարավորություն է տալիս լրացնել և պահպանել ցանկացած հաշվետվական ձև անկախ մնացածներից: Տվյալ ժամանակահատվածի համար հաշվետվությունը կհամարվի հանձնված, եթե մինչ օրենքով սահմանված վերջնաժամկետը լրացվել են բոլոր հաշվետվական ձևերը և հաշվետվությունը լրացնողը սեղմել է «Հանձնել» ստեղնը: Համակարգը հնարավորություն է տալիս նաև տեսնելու հաշվետվությունների պատմագրությունը:
Համակարգում որևէ կազմակերպությանը վերաբերվող տվյալներում փոփոխություն կամ ավելացում կատարվելու դեպքում այդ մասին է. փոստով տեղեկացվում է տվյալ կազմակերպության պատասխանատուն:

Համակարգի մասին առաջարկություններ ունենալու դեպքում խնդրում ենք գրել օժանդակման կենտրոնին:

ICTstat համակարգը ստեղծվել է 2009թ.: Շահագործվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Print Version
Up