ՏՀՏ ոլորտի ընկերությունների և կազմակերպությունների
վիճակագրական հաշվետվությունների հանձնում
Print Version

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

1. ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏՎԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

ա) Գրանցվեք ICTstat համակարգում:
Օգտվեք «Գրանցում» ստեղնից և բացվող պատուհանում, ըստ Պետական ռեգիստրի վկայականի լրացրեք Կազմակերպության անվանում, Տեսակ, Պետ. ռեգիստրի գրանցման համար, ՀՎՀՀ, Նույնականացման կոդ (եթե առկա է), Գրանցման վայր և Ղեկավար դաշտերը: Լրացրեք նաև Գործունեության հիմնական տեսակ, Հեռախոս, Պատասխանատու անձ (հաշվետվությունը լրացնող) և համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ Է. փոստ, Ծածկագիր և Կրկնեք ծածկագիրը դաշտերը: Ըստ ներքևի նկարում հայտնված գրառման լրացրեք Մուտքագրեք ծածկանիշը դաշտը և սեղմեք «Գրանցվել» ստեղնը:
Է. փոստում լրացրեք այնպիսի հասցե, որով միշտ կպահպանվի կապը Ձեր և համակարգի ադմինիստրատորի միջև: Տվյալ է. փոստը հանդիսանալու է նաև համակարգ մուտք գործելու Ձեր «լոգինը»` ICTstat ID-ն և հետագայում Ձեր կողմից փոփոխման ենթակա չէ (Որոշ տվյալներ հնարավոր է փոխել միայն համակարգի ադմինիստրատորի թույլտվությամբ):

բ) Համակարգից օգտվելու թույլատրում:
Համակարգի պատասխանատուն կուսումնասիրի Ձեր հայտը և ըստ դրա Դուք կստանաք նշված է. փոստով նամակ, որում տեղյակ կպահվի համակարգից օգտվելու թույլատրման կամ մերժման մասին:

գ) Մուտք համակարգ:
Մուտք բաժնում լրացրեք ICTstat ID (Գրանցման ժամանակ Ձեր կողմից լրացված է. փոստի հասցեն), Ծածկագիր (Գրանցման ժամանակ Ձեր կողմից լրացված ծածկագիրը) և Ծածկանիշ (Ըստ կողքի նկարում հայտնված գրառման) դաշտերը: Մուտք գործեք համակարգ օգտվելով «Մուտք» ստեղնից:

2. ԻՆՉՊԻՍԻ՞ ԳՈՐԾԱԾՈՂՆԵՐԻ ՏԻՊԵՐ ԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Համակարգում գոյություն ունեն երկու տիպի գործածողներ, որոնց հնարավորությունները հստակորեն տարանջատված են.
Այցելու - Համակարգում չգրանցված գործածող
Օգտվող - Համակարգում գրանցված գործածող:

Այցելուն հնարավորություն ունի ծանոթանալու ընդհանուր տեղեկատվությանը և ՀՀ ՏՀՏ ոլորտին վերաբերվող բազմաբնույթ հաշվետվություններին: Այն այցելուները, որոնք ներկայացնում են Հայաստանի ՏՀՏ ոլորտի որևէ կազմակերպություն կարող են գրանցվել (օգտվեք Գրանցում ստեղնից) համակարգում` լրացնելով Կազմակերպության տվյալները էջի համապատասխան դաշտերը: Համակարգի ադմինիստրատորից ստանալով համապատասխան թույլտվություն այցելուն կստանա համակարգից օգտվողի կարգավիճակ:

3. Ի՞ՆՉ Է ՕԺԱՆԴԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Չգրանցված գործածողների` այցելուների համար այն միայն կատարում է կապի գործառույթ: Համակարգից օգտվողներին օժանդակման կենտրոնը հնարավորություն է տալիս ցանկացած խնդրի առկայության դեպքում դիմելու և պարտադիր ստանալու իրեն հուզող հարցի պատասխանը:

4. ԻՆՉՊԵ՞Ս ԼՐԱՑՆԵԼ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ

Ամենամյա հաշվետվությունների հանձնում կարող են կատարել միայն համակարգի օգտվողները: Այս տիպի գործածողների համար ստեղծված է Օգնություն ենթահամակարգը, որից հնարավոր է օգտվել ICTstat համակարգ մուտք գործելուց հետո:

Print Version
Up