ՏՀՏ ոլորտի ընկերությունների և կազմակերպությունների
վիճակագրական հաշվետվությունների հանձնում
PDF Version   MS Word Version   Print Version

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԱՇԽԱՏԱՆՔ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ (3) ԵՎ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ (3.1)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ԼՐԱՑՄԱՆ

Աշխատողների ցուցակային թվաքանակում ներառվում են աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողները` անկախ պայմանագրի ժամկետից (տե´ս «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումների» (այսուհետ` Ցուցումներ) II բաժնի 6. կետը) և չեն ներառվում Ցուցումների II բաժնի 7. կետում նշված աշխատողները:

3.010-ը լրացվում է Ցուցումների II բաժնի 10. կետին համապատասխան:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակում ներառվում են 3.010-ում հաշվառվող աշխատողները, բացառությամբ Ցուցումների II բաժնի 13.1. կետում նշված աշխատողների, և հաշվարկային կարգով` նաև աշխատուժի տրամադրման վերաբերյալ կազմակերպությունների հետ հատուկ պայմանագրերի հիման վրա աշխատանքի ներգրավվածները (զինծառայողները և ազատազրկվածները) և տնաշխատները (տե´ս Ցուցումների II բաժնի 15., 16 կետերը): Աշխատողների ցուցակային թվաքանակում ներառվող ոչ լրիվ աշխատանքային օր (շաբաթ) աշխատողները միջին ցուցակային թվաքանակում ներառվում են հաշվարկային կարգով` ըստ Ցուցումների II բաժնի 14 կետի:
3.020-ը լրացվում է Ցուցումների II բաժնի 10. կետին համապատասխան:
3.030-ը լրացվում է Ցուցումների V բաժնին համապատասխան:
3.031-ում լրացվում են կազմակերպության միայն ցուցակային կազմի աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները:
3.040-3.043-ը լրացվում են դեկտեմբերի 31-ի դրությամբ` Ցուցումների II բաժնի 8. կետին համապատասխան:
3.041-ում լրացվում է աշխատող կենսաթոշակառուների (ապահովագրական, սոցիալական և զինվորական) թվաքանակը:
3.042-ում լրացվում է մինչև 16 տարեկան աշխատողների թվաքանակը:

3 սյունում` Ղեկավարներ են համարվում կազմակերպության և նրա առանձնացված, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոններ զբաղեցնողները և նրանց տեղակալները:
Ղեկավարներ են համարվում, մասնավորապես.
ա) կազմակերպության նախագահը, տնօրենը, վարիչը, կառավարիչը, պետը, ռեկտորը և նրանց տեղակալները, Ազգային ժողովի պատգամավորը,
բ) պետական տեսուչը, պատասխանատու քարտուղարը, գիտական քարտուղարը, մամլո քարտուղարը,
գ) կազմակերպության գլխավոր հաշվապահը, ինժեները, մեխանիկը, տեխնոլոգը, մետալուրգը, գյուղատնտեսը, բժիշկը, երկրաբանը, տնտեսագետը, էլեկտրիկը, խմբագիրը, դիսպետչերը և այլն,
դ) արտադրամասի, տեղամասի պետը (վարպետը), հերթափոխի պետը:
Ղեկավարներ են համարվում նաև քաղծառայության հայեցողական պաշտոն զբաղեցնող, բարձրագույն և գլխավոր պաշտոնների բոլոր ենթախմբերի քաղծառայողները, ինչպես նաև առաջատար պաշտոնի առաջին ենթախմբի քաղծառայողները:

3.100 տողը = 3 բաժին տող 3.030 սյ. 1:
3.110-3.114 տողերը լրացվում են Ցուցումների V բաժնի 35 կետին համապատասխան:
3.120-3.122 տողերը լրացվում են Ցուցումների V բաժնի 36 կետին համապատասխան:
3.130-3.133 տողերը լրացվում են Ցուցումների V բաժնի 37 կետին համապատասխան:
3.140 տողը լրացվում է Ցուցումների V բաժնի 38 կետին համապատասխան:
3.150-3.151 տողերը լրացվում են ըստ Ցուցումների VI բաժնի 40.20 - 23 կետերի:
3.160-3.162 տողերը
լրացվում են Ցուցումների IX բաժնի 55 կետի համապատասխան:
3.170-3.171 տողերը լրացվում են ըստ Ցուցումների IX բաժնի 56 կետի:
3.180 տողը լրացվում է ըստ Ցուցումների IX բաժնի 57 կետի:
3.190 տողը լրացվում է Ցուցումների IX բաժնի 58 կետի համապատասխան:

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն մեթոդական ցուցումները նախատեսված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված գործատուների` իրավաբանական անձանց, հիմնարկների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և անհատ ձեռնարկատերերի կողմից աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվությունները (այսուհետ` հաշվետվություններ) լրացնելիս առաջնորդվելու համար:

ԲԱԺԻՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հաշվետվությունները ներկայացնում են գործատուները (այսուհետ` սույն ցուցումների իմաստով` նաև կազմակերպությունները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
2. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Վերջինիս որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրիչ չափանիշներով:
3. Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվությունները կազմվում են նախատեսված հաշվետու ժամանակաշրջանի` ամսվա, եռամսյակի և տարվա համար:
Ամսական հաշվետվությունը կազմվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև վերջին օրվա (ներառյալ) կտրվածքով, եռամսյակայինը` տարեսկզբից` հունվարի 1-ից մինչև եռամսյակի վերջին ամսվա վերջին օրվա (ներառյալ) կտրվածքով, իսկ տարեկանը` հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:

ԲԱԺԻՆ II. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ
5. Աշխատողների ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողները` մեկ օր և ավելի ժամկետով հիմնական, սեզոնային, ինչպես նաև ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով) աշխատանք կատարողները` նրանց աշխատանքի ընդունելու օրվանից սկսած:
Աշխատողների ցուցակային թվաքանակում ներառվում են ինչպես փաստացի աշխատողները, այնպես էլ ժամանակավորապես բացակայողները, ովքեր, սակայն, պահպանում են կցվածությունն իրենց աշխատատեղին:

6. Աշխատողների ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են.
6.1. փաստացի աշխատանքի ներկայացածները,
6.2. փորձաշրջանի մեջ գտնվողները,
6.3. աշխատանքային պայմանագրի հիման վրա ոչ լրիվ աշխատանքային օրով (շաբաթով) աշխատանքի ընդունվածները և գործատուի նախաձեռնությամբ ոչ լրիվ աշխատանքային օր (շաբաթ) աշխատողները: Նշված աշխատողները ցուցակային թվաքանակում յուրաքանչյուր օրացուցային օրվա համար հաշվառվում են որպես մեկ ամբողջ միավոր:
Աշխատողների այս խմբի մեջ չեն ներառվում այն աշխատողները, որոնց համար, համաձայն գործող օրենսդրության, սահմանված է աշխատաժամանակի կրճատ տևողություն (տե´ս ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածը):
6.4. ծառայողական գործուղման մեկնած աշխատողները,
6.5. տնաշխատները (տանն աշխատելու մասին գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները), ովքեր աշխատողների ցուցակային թվաքանակում յուրաքանչյուր օրացուցային օրվա համար հաշվառվում են որպես մեկ ամբողջ միավոր (տե´ս կետ 16),
6.6. կազմակերպության սահմաններից դուրս աշխատողները, եթե նրանք աշխատավարձը ստանում են տվյալ կազմակերպությունից,
6.7. այլ կազմակերպություններից ժամանակավորապես աշխատանքի ներգրավվածները, եթե նրանց աշխատավարձը հիմնական աշխատավայրում չի պահպանվում,
6.8. բացակա (հիվանդության, հղիության և ծննդաբերության, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվող) աշխատողներին փոխարինող աշխատողները,
6.9. պրակտիկայի ընթացքում կազմակերպությունում աշխատող ուսումնական հաստատությունների ուսանողները, եթե ստանում են աշխատավարձ,
6.10. հանրապետության տարածքում գործող և օտարերկրյա հիմնադիր ունեցող կազմակերպություններում պայմանագրերով աշխատող օտարերկրացիները, ովքեր վարձատրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Աշխատողների ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են նաև աշխատանքից ժամանակավորապես բացակայողների հետևյալ խմբերը.
6.11. ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չներկայացածները (եթե բացակայության բոլոր օրերի համար առկա է աշխատողի ժամանակավոր անաշխատունակության թերթիկը),
6.12. պետական կամ հասարակական պարտականությունների կատարման հետ կապված աշխատանքի չներկայացածները,
6.13. աշխատանքից կտրված դասընթացներ և այլ ուսումնական հաստատություններ որակավորումը բարձրացնելու կամ նոր մասնագիտություն ձեռք բերելու համար գործուղվածները, եթե նրանց աշխատավարձը պահպանվում է
6.14. օրենքով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրով տրվող ամենամյա արձակուրդում, ամենամյա լրացուցիչ արձակուրդում գտնվողները,
6.15. հղիության և ծննդաբերության, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողները,
6.16. ուսումնական հաստատություններում սովորող (նաև` հեռակա ուսուցմամբ) և ուսումնական հաստատության միջնորդությամբ ուսումնական արձակուրդում գտնվող աշխատողները` աշխատավարձի մասնակի կամ լրիվ պահպանմամբ,
6.17. առանց աշխատանքից կտրվելու ուսումնական հաստատություններում քննություններ, ստուգարքներ, լաբորատոր, դիպլոմային աշխատանքներ կատարելու, հանձնելու համար առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվող սովորող (նաև` հեռակա ուսուցմամբ) աշխատողները,
6.18. աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվող աշխատողները,
6.19. հարկադիր պարապուրդում գտնվողները,
6.20. ոչ աշխատանքային` հանգստյան, տոնական, հիշատակի (այսուհետ` ոչ աշխատանքային) օրերին կամ լրացուցիչ աշխատած ժամերի համար հանգստյան օր ստացածները,
6.21. գործադուլի մասնակցող աշխատողները,
6.22. գործալքումներ թույլ տվածները,
6.23. մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը նախնական կալանքի տակ գտնվողները:

7. Աշխատողների ցուցակային թվաքանակի մեջ չեն ներառվում.
(Ոչ ցուցակային կազմի աշխատողներ)
7.1. կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողները:
Աշխատողը, որը ներառված է աշխատողների ցուցակային թվաքանակում և միաժամանակ կնքել է կապալային կամ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագիր նույն կազմակերպության հետ, կազմակերպության աշխատողների ցուցակային և միջին ցուցակային թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ:
7.2. այլ կազմակերպություններից համատեղությամբ աշխատանքի ընդունվածները (արտաքին համատեղողների հաշվառումը տարվում է առանձին ցուցակներով):
Աշխատողը, որը ձևակերպված է որպես համատեղությամբ աշխատող (ներքին) և կազմակերպությունում վարձատրվում է երկու, մեկուկես կամ մեկից պակաս դրույքով, աշխատողների ցուցակային թվաքանակում հաշվառվում է որպես մեկ ամբողջ միավոր:
7.3. այլ կազմակերպությունների հետ աշխատուժի տրամադրման վերաբերյալ հատուկ պայմանագրերի հիման վրա աշխատանքի ներգրավվածները (զինծառայողները, ազատազրկվածները), եթե նրանց աշխատավարձը հիմնական աշխատավայրում պահպանվում է, (տե´ս կետ 15),
7.4. այլ կազմակերպություններ աշխատանքի գործուղվածները, եթե տվյալ աշխատավայրում այդ աշխատողների աշխատավարձը չի պահպանվում,
7.5. կազմակերպության կողմից աշխատանքից կտրված ուսումնական հաստատություն սովորելու գործուղվածները, եթե նրանց կրթաթոշակը կամ ուսման վարձը վճարվում է տվյալ կազմակերպության միջոցներից,
7.6. ազատման դիմում տված կամ մինչև ծանուցման ժամկետի ավարտը (գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում) աշխատանքը դադարեցրած աշխատողները, որոնք աշխատողների ցուցակային թվաքանակից հանվում են աշխատանքի դուրս չգալու օրվանից սկսած,
7.7. տվյալ կազմակերպության չաշխատող, բայց գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք:

8. Աշխատողների ցուցակային թվաքանակը պահի դրությամբ.
8.1. կազմակերպության ցուցակային կազմի աշխատողների թվաքանակն է հաշվետու ժամանակաշրջանի որոշակի պահի` օրինակ, ամսվա առաջին կամ վերջին օրվա դրությամբ, հաշվի առած այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից ազատվածների թվաքանակի տարբերությունը:

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ
9. Կազմակերպության աշխատողների միջին թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար (ամիս, եռամսյակ, տարի) ներառում է.

ա) աշխատողների ցուցակային թվաքանակը միջինը ժամանակաշրջանի համար,
բ) համատեղությամբ աշխատողների (արտաքին) թվաքանակը միջինը ժամանակաշրջանի համար,
գ) կապալային կամ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագրերերի հիման վրա աշխատանք կատարողների թվաքանակը միջինը ժամանակաշրջանի համար:
Աշխատողների միջին թվաքանակը բնութագրում է զբաղվածությունը (աշխատողների ընդհանուր թվաքանակը) կազմակերպության մակարդակով:

10. Աշխատողների ցուցակային թվաքանակը` միջինը ժամանակաշրջանի համար
10.1. Աշխատողների ցուցակային թվաքանակը` միջինն ամսվա համար (միջին ամսական թվաքանակը)
հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների ցուցակային թվաքանակի գումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով:
Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների ցուցակային թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:
ա) Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների ցուցակային թվաքանակների գումարը 2-ի բաժանելու միջոցով:
բ) Ոչ լրիվ ամիս աշխատած կազմակերպությունների (օրինակ, նոր շահագործման հանձնված, լուծարված, արտադրության սեզոնային բնույթ ունեցող և այլն) աշխատողների ցուցակային թվաքանակը միջինն ամսվա համար որոշվում է հաշվետու ամսում կազմակերպության աշխատած օրերի` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, աշխատողների ցուցակային թվաքանակների հանրագումարը հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով: Այսպես.

ՕՐԻՆԱԿ 1. Նոր ստեղծված կազմակերպությունը սկսել է գործել հուլիսի 24-ից: Աշխատողների ցուցակային թվաքանակը հետևյալն է.

Աշխատած օրեր Աշխատողների ցուցակային թվաքանակը, մարդ
հուլիսի 24 570
հուլիսի 25 570
հուլիսի 26 (կիրակի) 570
հուլիսի 27 575
հուլիսի 28 575
հուլիսի 29 580
հուլիսի 30 580
հուլիսի 31
583
Ընդամենը` 4604

Աշխատողների ցուցակային միջին թվաքանակը հուլիսին կկազմի 149 մարդ` աշխատողների ցուցակային թվաքանակի հանրագումարը (4604 մարդ) հուլիս ամսվա օրացուցային օրերի թվին (31) բաժանելով (4604:31):

Սույն մեթոդական ցուցումների իմաստով, նոր ստեղծված կազմակերպություն չի համարվում այն կազմակերպությունը, որը ստեղծվել է վերակազմակերպված իրավաբանական անձի հիմքի վրա:
Եթե կազմակերպության աշխատանքի ժամանակավորապես դադարեցումը կրում է արտադրատնտեսական բնույթ, օրինակ` տեխնիկական, տեխնոլոգիական վերազինում, պատվիրատուների, անհրաժեշտ հումքի, նյութերի բացակայություն, աշխատողների ցուցակային թվաքանակը միջինը ժամանակաշրջանի համար որոշվում է ընդհանուր հիմունքներով:

10.2. Աշխատողների ցուցակային թվաքանակը` միջինը եռամսյակի համար որոշելիս, եռամսյակի բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակների հանրագումարը բաժանվում է 3-ի:
Այսպես.

ՕՐԻՆԱԿ 2.
Կազմակերպության աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակը հունվարին կազմել է 620 մարդ, փետրվարին` 640, մարտին` 690 մարդ: Աշխատողների ցուցակային թվաքանակը միջինն առաջին եռամսյակի համար կկազմի 650 մարդ [(620+640+690):3]:

ա) Եթե կազմակերպությունն աշխատել է ոչ լրիվ եռամսյակ, ապա աշխատողների ցուցակային թվաքանակը` միջինը եռամսյակի համար որոշելիս, հաշվետու եռամսյակում աշխատած ամիսների աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակների հանրագումարը բաժանվում է 3-ի: Այսպես.

ՕՐԻՆԱԿ 3.
Կազմակերպությունը ստեղծվել և սկսել է աշխատել մարտին: Մարտին աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակը կազմել է 720 մարդ: Աշխատողների ցուցակային թվաքանակը միջինն առաջին եռամսյակի համար կկազմի 240 մարդ (720:3):

10.3. Աշխատողների ցուցակային թվաքանակը` միջինը տարեսկզբից մինչև հաշվետու ամիսը ներառյալ, որոշվում է կազմակերպության աշխատած բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակների հանրագումարը ամիսների (տարեսկզբից) թվին բաժանելու միջոցով:
Այսպես.

ՕՐԻՆԱԿ 4.
Կազմակերպությունը սկսել է աշխատել մարտին: Մարտին աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակը կազմել է 450 մարդ, ապրիլին` 660, մայիսին` 690 մարդ: Տարեսկզբից (5 ամսվա համար) աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակը կկազմի 360 մարդ [(450+660+690):5]:

10.4. Աշխատողների ցուցակային թվաքանակը` միջինը տարվա համար (միջին տարեկան թվաքանակը) որոշվում է` հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12 -ի, բաժանելով:
Այսպես.

ՕՐԻՆԱԿ 5.

Ամիսներ Աշխատողների ցուցակային միջին ամսական թվաքանակը, մարդ Ամիսներ Աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակը, մարդ
հունվար 500 հուլիս 560
փետրվար 496 օգոստոս 570
մարտ 500 սեպտեմբեր 565
ապրիլ 515 հոկտեմբեր 570
մայիս 530 նոյեմբեր 580
հունիս 518 դեկտեմբեր 600
Ընդամենը` 6504

Աշխատողների միջին տարեկան ցուցակային թվաքանակը կկազմի 542 մարդ (6504:12):

ա) Եթե կազմակերպությունն աշխատել է ոչ լրիվ տարի (աշխատանքի սեզոնային բնույթի պատճառով կամ սկսել է գործել հունվարից հետո և այլն), ապա աշխատողների ցուցակային թվաքանակը միջինը տարվա համար որոշելիս, կազմակերպության աշխատած բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակների հանրագումարը բաժանվում է 12-ի: Այսպես.

ՕՐԻՆԱԿ 6.
Աշխատանքի սեզոնային բնույթ ունեցող կազմակերպությունը սկսել է աշխատել ապրիլին և ավարտել է օգոստոսին:

Աշխատած ամիսներ Աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակը, մարդ
ապրիլ 641
մայիս 1254
հունիս 1316
հուլիս 820
օգոստոս 457

Աշխատողների ցուցակային միջին թվաքանակը տարվա համար (միջին տարեկան թվաքանակը) կկազմի 374 մարդ [(641+1254+1316+820+457):12]:

11. Համատեղությամբ աշխատողների (արտաքին) միջին թվաքանակը ժամանակաշրջանի համար որոշվում է ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ աշխատողների հաշվառման կարգի համապատասխան (տե´ս կետ 14 բ)):

12. Կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողների թվաքանակը` միջինն ամսվա համար հաշվարկվում է ըստ ցուցակային միջին թվաքանակի սահմանման մեթոդաբանության (տե´ս կետ 10): Այս աշխատողները հաշվառվում են որպես ամբողջ միավոր բոլոր օրացուցային օրերի համար, գործող պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամանակահատվածի ողջ ընթացքում, անկախ կատարված աշխատանքների համար վճարման ժամկետից: Ոչ աշխատանքային օրերի դեպքում ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա աշխատողների թվաքանակը:
ա) Կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողների միջին թվաքանակը տարեսկզբից ընկած ժամանակահատվածի համար որոշելիս, բոլոր ամիսների աշխատողների միջին թվաքանակների հանրագումարը բաժանվում է ամիսների թվին, այսինքն` 2, 3, 4, 5,…., իսկ տարվա համար որոշելիս` 12-ի:
Եթե աշխատողների ցուցակային կազմում ներառված աշխատողը միաժամանակ նույն կազմակերպության հետ կնքել է քաղաքացիական իրավական բնույթի պայմանագիր, ապա քաղաքացիական իրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողների միջին թվաքանակում չի ներառվում:

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ
13.
Միջին աշխատավարձի, աշխատանքի արտադրողականության և այլ միջին ցուցանիշների հաշվարկման համար օգտագործվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:
13.1. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվարկելու համար աշխատողների ցուցակային թվաքանակից անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ խմբերը.
ա) հղիության և ծննդաբերության, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողները (տե´ս կետ 6.15.),
բ) առանց աշխատանքից կտրվելու ուսումնական հաստատություններում քննություններ, ստուգարքներ, լաբորատոր, դիպլոմային աշխատանքներ կատարելու, հանձնելու համար առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվող սովորող (նաև` հեռակա ուսուցմամբ) աշխատողները (տե´ս կետ 6.17.),
գ) առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները:

14. Աշխատանքային պայմանագրի կամ աշխատողի գրավոր դիմումի համաձայն` ոչ լրիվ կամ երկարացված աշխատանքային օրվա (շաբաթվա) անցած աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվարկվում է փաստացի աշխատած ժամերի համամասնությամբ` հետևյալ կարգով.
ա) որոշվում է հաշվետու ամսվա ընթացքում այդ աշխատողների աշխատած մարդ-ժամերի ընդհանուր քանակը`
աշխատողների թվաքանակ x փաստացի աշխատած օրերի քանակ x օրվա ընթացքում աշխատած ժամեր,
բ) որոշվում է հաշվետու ամսվա ընթացքում նույն աշխատողների աշխատած մարդ-օրերի ընդհանուր քանակը` մարդ-ժամերի ընդհանուր քանակը բաժանվում է աշխատանքային օրվա տևողության վրա, ելնելով աշխատանքային շաբաթվա սահմանված տևողությունից`

40 ժամի դեպքում բաժանվում է 8 ժամի (5-օրյա աշխատանքային շաբաթ) կամ 6,67 ժամի (6-օրյա աշխատանքային շաբաթ),
36 ժամի դեպքում բաժանվում է 7,2 ժամի (5-օրյա աշխատանքային շաբաթ) կամ 6 ժամի (6-օրյա աշխատանքային շաբաթ),
24 ժամի դեպքում բաժանվում է 4,8 ժամի (5-օրյա աշխատանքային շաբաթ) կամ 4 ժամի (6-օրյա աշխատանքային շաբաթ):
գ) ամսվա ընթացքում ոչ լրիվ կամ երկարացված աշխատանքային օր աշխատողների միջին թվաքանակը հաշվարկվում է`
մարդ-օրերի ընդհանուր թիվը բաժանած հաշվետու ամսվա օրացուցային աշխատանքային օրերի թվին.

Հիվանդության, արձակուրդի, աշխատանքային օրերին աշխատանքից բացակայության դեպքում աշխատած մարդ-ժամերի թվում պայմանականորեն ներառվում են վերոնշյալ պատճառներով աշխատանքից բացակայության նախորդող աշխատանքային օրվա ժամերը (ի տարբերություն աշխատած մարդ-ժամերի քանակի հաշվառման ընդունված մեթոդաբանության):

ՕՐԻՆԱԿ 7.
8-ժամյա աշխատանքային օր ունեցող կազմակերպությունն ամսվա ընթացքում աշխատում է 22 աշխատանքային օր:

Ոչ լրիվ օր աշխատողների ցուցակային թվաքանակը, մարդ Աշխատանքային օրվա տևողությունը, ժամ Աշխատած օրերի քանակը, օր Հաշվետու ամսում աշխատած մարդ - ժամերի քանակը ( սյ.1x սյ.2 x սյ.3) Աշխատողների օրական հաշվարկային թվաքանակը, մարդ ( սյ.2 / 8 (ժամ))
1 2 3 4 5
1 5 6 30 0.625
2 6 10 120 0.75
3 4 15 180 0.5
4 3 22 264 0.375

ա) 30+120+180+264= 594 (ընդամենը մարդ-ժամ)
բ) 594 : 8 (ժամ) = 74,25 (ընդամենը մարդ-օր)
գ) 74,25 : 22 (աշխատանքային օր) = 3,375 (3,4 մարդ)
կամ`
ա) յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար որոշվում է աշխատողների հաշվարկային թվաքանակը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում աշխատած ժամերի տևողությունը բաժանվում է աշխատանքային օրվա սահմանված տևողությանը` 5 : 8 =0.625 և այլն (տե´ս սյ. 5),
բ) միջին հաշվով ոչ լրիվ զբաղվածություն ունեցող աշխատողների թվաքանակը կկազմի 3,4 մարդ (1 x 6 x 0,625 +2 x 10 x 0,75 +3 x 15 x 0,5 + 4 x 22 x 0,375): 22 (աշխատանքային օրերի թիվը):

ՕՐԻՆԱԿ 8.
Եթե ոչ լրիվ օր տևողությամբ աշխատողների աշխատաժամանակն օրվա մեջ կազմել է 4 ժամ, ապա այդ աշխատողները յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար հաշվառվում են 0,5 մարդ (տե´ս օրինակ 7-ի սյ. 5-ը): Օրինակ, հուլիսին կազմակերպության աշխատողներից մեկն աշխատել է 22 աշխատանքային օր, երկրորդը` 10, երրորդը` 5 աշխատանքային օր: Միջին հաշվով ոչ լրիվ զբաղվածություն ունեցող աշխատողների թվաքանակը կկազմի 0,8 մարդ (0,5x22 + 0,5x10 + 0,5x5): 22 (հուլիսի աշխատանքային օրերի թիվը):

14.1. Գործատուի նախաձեռնությամբ ոչ լրիվ աշխատանքային օրվա (շաբաթվա) անցած աշխատողները (այլ ոչ թե աշխատանքային պայմանագրի հիման վրա) միջին ցուցակային թվաքանակում հաշվառվում են որպես ամբողջ միավոր:

Երկարացված աշխատանքային օրվա անցած աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվարկվում է նույն կարգով, ինչպես ոչ լրիվ օր աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:

15. Միջին ցուցակային թվաքանակի մեջ հաշվարկային կարգով հաշվառվում են աշխատողների ցուցակային թվաքանակում չներառվող աշխատուժի տրամադրման վերաբերյալ կազմակերպությունների հետ հատուկ պայմանագրերի հիման վրա աշխատանքի ներգրավվածները (զինծառայողները և ազատազրկվածները), որոնց հաշվարկային թիվը միջին ցուցակային թվաքանակում հաշվառվում է որպես ամբողջ միավոր` ըստ աշխատանքի ներկայացած օրերի:

16. Միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվող տնաշխատների հաշվարկային թվաքանակը որոշվում է հետևյալ կերպ. հաշվետու ամսում նրանց փաստացի հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների (ներառյալ պարգևատրումները և հատուցումները) ընդհանուր գումարը բաժանվում է հաշվետու ամսում հիմնական գործունեության մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձի վրա:

17. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի հաշվարկը միջինն ամսվա, եռամսյակի, տարեսկզբից մինչև հաշվետու ամիսը, միջինը տարվա համար հաշվարկվում է նույն կարգով, ինչպես աշխատողների ցուցակային թվաքանակը (տե´ս կետ 10.1-10.4):

ԲԱԺԻՆ III. ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
18. Աշխատաժամանակն
այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ (տե´ս ՀՀ աշխատանքային օրենսգիրք հոդված 137):
Աշխատաժամանակի օգտագործման ցուցանիշները լրացվում են աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հիման վրա (տե´ս ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման կարգը և ձևը սահմանելու մասին» N 1471-Ն որոշումը):

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(տե´ս ՀՀ աշխատանքային օրենսգիրք հոդված 138)

19. Աշխատաժամանակը ներառում է.
ա) փաստացի աշխատած ժամանակահատվածը, հերթապահությունը աշխատավայրում կամ տանը,
բ) գործուղման ժամանակահատվածը,
գ) աշխատավայրը, աշխատանքային գործիքները և պաշտպանության միջոցները կարգի բերելու կամ նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամակահատվածը,
դ) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով աշխատաժամանակում ներառվող ընդմիջումները,
ե) պարտադիր բժշկական զննության ժամանակահատվածը,
զ) աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը,
է) օրենքով սահմանված կարգով աշխատողին աշխատանքի չթույլատրելու ժամանակահատվածը, եթե աշխատանքի չթույլատրված աշխատողին թույլատրվում է մնալ աշխատավայրում ` պահպանելով աշխատավայրում սահմանված կարգը,
ը) պարապուրդի ժամանակահատվածը,
թ) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով սահմանված այլ ժամանակահատվածներ:

20. Աշխատաժամանակում չեն ներառվում, սակայն աշխատանքային ստաժում հաշվարկվում են.
ա) գործատուի կամ նրա ներկայացուցչի համաձայնությամբ աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածը,
բ) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման, զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու, վարժական հավաքներին մասնակցելու և ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածները,
գ) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը,
դ) հանգստի կամ սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա (միջհերթափոխային), ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը, օրենքով ոչ աշխատանքային օրերը, արձակուրդը: Նշված ժամանակահատվածները կարող են ներառվել աշխատաժամանակում, եթե աշխատողն այդ օրերին կատարում է աշխատանք` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով,
ե) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով սահմանված այլ ժամանակահատվածներ:

21. Հաշվետու ամսում փաստացի աշխատած մարդ-ժամերի ընդհանուր քանակը հաշվարկվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակի, ամսվա ընթացքում փաստացի աշխատած օրերի և փաստացի աշխատած ժամերի (ներառյալ արտաժամյա) արտադրյալով (տե´ս կետ 14 ա):

22. Մեկ աշխատողի հաշվով աշխատած մարդ-ժամերի միջին քանակը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների աշխատած մարդ-ժամերի հանրագումարը բաժանելով նույն ժամանակաշրջանի համապատասխան խմբի աշխատողների միջին թվաքանակին:

ԲԱԺԻՆ IV. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՇԱՐԺԸ
23. Աշխատողների շարժը
բնութագրվում է աշխատանքի ընդունվելու և տարբեր պատճառներով աշխատանքից ազատվելու հետևանքով աշխատողների ցուցակային թվաքանակի փոփոխությամբ:
Աշխատողների շարժը հաշվետու ժամանակաշրջանում կարելի է ներկայացնել հաշվեկշռի տեսքով` աշխատողների ցուցակային թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին, ավելացրած` աշխատանքի ընդունվածների թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանում, նվազեցրած` աշխատանքից ազատվածների թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանում, հավասար է աշխատողների ցուցակային թվաքանակին` հաշվետու ժամանակաշրջանի վերջին:

24. Աշխատանքի ընդունվածների թվաքանակը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում հրամանի (կարգադրության) համաձայն` տվյալ կազմակերպությունում աշխատանքի ընդունվածներին:

25. Աշխատանքից ազատվածների թվաքանակը ներառում է այն աշխատողներին, ովքեր տարբեր պատճառներով ազատվել են աշխատանքից (աշխատանքային պայմանագրի խզում գործատուի կամ աշխատողի նախաձեռնությամբ, երկկողմանի համաձայնությամբ, զինվորական ծառայության, աշխատողի համաձայնությամբ այլ կազմակերպություն աշխատանքի փոխադրվելու հետևանքով), որոնց ազատումը կամ այլ աշխատանքի փոխադրվելը ձևակերպվել է հրամանով (կարգադրությամբ), ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում:

26. Աշխատանքի ընդունված և ազատված աշխատողների ցուցակային թվաքանակի մեջ չեն ներառվում սույն մեթոդական ցուցումների II բաժնի 7. կետում թվարկված աշխատողները:

27. Աշխատատեղերի շարժը բնութագրվում է նաև կազմակերպությունների լուծարման կամ նոր աշխատատեղերի ստեղծման հետևանքով աշխատատեղերի թվի փոփոխությամբ:

28. Աշխատատեղերի թիվն արտահայտվում է ցուցակային կազմի աշխատողների փաստացի թվաքանակով և ազատ աշխատատեղերի թվով:

29. Ազատ (թափուր) աշխատատեղերի թիվն արտահայտվում է կազմակերպության կողմից պահանջվող աշխատողների թվաքանակով` նրանց լրիվ զբաղվածությունն ապահովելու պայմանով:

30. Նոր ստեղծված աշխատատեղերի թիվն արտահայտվում է աշխատողների այն թվաքանակով, ովքեր հաշվետու ժամանակաշրջանում ընդունվել կամ կարող են ընդունվել աշխատանքի` նոր (առաջին անգամ) ստեղծված աշխատատեղերում (արտադրության ընդլայնման և վերակազմավորման, հերթափոխային աշխատանքների ավելացման և այլն):

ԲԱԺԻՆ V. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
31.
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները ներառում են կազմակերպության ինչպես ցուցակային կազմի աշխատողների, այնպես էլ կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողների, համատեղությամբ աշխատողների (արտաքին) կողմից փաստացի կատարված աշխատանքի դիմաց հաշվարկված աշխատավարձը, պարգևատրումները, հատուցումները, հավելավճարները, լրավճարները և այլն (տե´ս կետ 35.-38.): Այն ընդգրկում է աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները` հաշվարկած դրամական կամ բնեղեն արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրից և փաստացի վճարման ժամկետից), ներառյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամերի համար հաշվարկած դրամական գումարները` ամենամյա և լրացուցիչ արձակուրդ, տոն օրեր և այլն:
32. Հաշվետվությունները կազմելիս ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում վճարման համար հաշվարկած գումարները` համախառն տեսքով, առանց եկամտահարկը և այլ պարտադիր վճարները հանելու` համաձայն վճարման փաստաթղթերի, որոնցով վարձու աշխատողների համար կանոնավոր իրականացվել է աշխատավարձի հաշվարկ:
33. Հաշվետու ամսում ամենամյա արձակուրդների, ամենամյա լրացուցիչ արձակուրդների համար հաշվարկած գումարները ցույց են տրվում միայն այն օրերի գումարի չափով, որոնք բաժին են ընկել տվյալ ամսին: Համապատասխանաբար, հաջորդ ամսին ընկնող օրերի համար գումարը ներառվում է հաջորդ ամսվա հաշվետվության մեջ:
34. Բնեղեն ձևով (ապրանքների, ծառայությունների տեսքով) վճարումները հաշվարկվում են պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ապրանքների, ծառայությունների շուկայական գներով` հաշվարկման պահի դրությամբ:
Եթե արտադրանքը (ապրանքը, մթերքը, սնունդը) կամ ծառայությունը տրամադրված է շուկայական (վաճառքի) գնից ցածր գնով, ապա արտադրանքի կամ ծառայության շուկայական (վաճառքի) արժեքի և աշխատողներին փաստացի վճարված գումարի տարբերությունը պետք է ներառել աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների մեջ:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների մեջ ներառվում են.
ա) աշխատած ժամանակահատվածի համար վարձատրությունը, այդ թվում նաև կատարած աշխատանքի դիմաց ցանկացած լրացուցիչ վարձատրությունը` պարգևատրումներ, հավելավճարներ, լրավճարներ,
բ) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամանակահատվածի համար վարձատրությունը,
գ) միանվագ տրվող խրախուսական և այլ վճարները,
դ) սննդի, բնակարանի, վառելիքի համար տրվող վճարները:

35. Աշխատած ժամանակահատվածի համար վարձատրությունը.
ա) աշխատած ժամանակահատվածի համար աշխատանքի վարձատրությունն ըստ տարիֆային և պաշտոնեական դրույքաչափերի,
բ) աշխատանքի վարձատրությունն ըստ գործարքային վարձաչափերի, կամ հասույթից` տոկոսով, շահույթից` բաժնեմասերով հաշվարկված աշխատավարձը,
գ) արտադրության մեջ զբաղված աշխատողներին բնեղեն վարձատրության կարգով տրվող ապրանքի կամ մթերքի արժեքը` կիրառելով համապատասխան գներ (տե´ս կետ 34):
դ) թերթերի, ամսագրերի խմբագրությունների և զանգվածային լրատվության այլ միջոցների ցուցակային կազմի աշխատողների հոնորարները,
ե) այլ կազմակերպություններից աշխատանքի տեղավորված աշխատողների վարձատրության դրույքաչափերի միջև եղած տարբերությունը,
զ) ժամանակավոր փոխարինման դեպքում պաշտոնեական դրույքաչափերի տարբերությունը,
է) աշխատավարձի ինդեքսավորման գումարները` կապված թանկացումների հետ, ինչպես նաև հատուցումները, տույժերը` աշխատավարձի ժամկետանց վճարման յուրաքանչյուր օրվա համար:

Հատուցման վճարները, կապված աշխատանքի ռեժիմի և աշխատանքային պայմանների հետ.
ա) լեռնային և բարձր լեռնային վայրերում աշխատանքի համար տրվող հավելավճարները,
բ) վնասակար, առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու համար տրվող հավելավճարներն ու լրավճարները,
գ) գիշերային ժամերին աշխատելու համար տրվող լրավճարները,
դ) բազմահերթ գրաֆիկով աշխատելու համար տրվող լրավճարները,
ե) ոչ աշխատանքային օրերին աշխատելու համար տրվող վճարները,
զ) արտաժամյա աշխատանքի համար տրվող հավելավճարները,
է) աշխատողների աշխատավարձի հավելավճարները, որոնց աշխատանքը կատարվում է դաշտային պայմաններում կամ կրում է տեղափոխման (տեղաշարժման) բնույթ,
ը) հերթափոխային աշխատանք կատարելիս` կազմակերպության հավաքման կայանի գտնվելու վայրից մինչև աշխատանքի վայր մեկնել-վերադառնալու վրա ծախսված օրերի (գրաֆիկով նախատեսված) համար տարիֆային դրույքաչափով վճարվող գումարները:
35.2. Պարգևատրումները, այլ հավելավճարները, լրավճարները.
ա) մասնագիտական հմտությունների, մասնագիտությունների և պաշտոնների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, պետական գաղտնիքին առնչվելու թույլտվության, օտար լեզվի իմացության, գիտական աստիճանի, որակավորման կարգի, դասային և հատուկ կոչման, դիվանագիտական աստիճանի, հատուկ պայմաններում պետական ծառայության համար պաշտոնեական դրույքաչափերի նկատմամբ սահմանված խթանող հավելավճարներն ու լրավճարները,
բ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում քաղաքացիական ծառայողին տրվող հավելավճարները,
գ) պարբերական բնույթ կրող պարգևատրումները (նաև` բնեղեն), անկախ վճարման աղբյուրից,
դ) կազմակերպության աշխատողների մասնագիտական պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքներում ներգրավված աշխատողներին տրվող հավելավճարները, լրավճարները,
35.3. Ոչ ցուցակային կազմի աշխատողների վարձատրությունը (պարգևատրումը).
ա) այլ կազմակերպություններից համատեղությամբ աշխատանքի ընդունված աշխատողների վարձատրությունը,
բ) կազմակերպության ցուցակային կազմում չներառվող կապալային կամ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողների վարձատրությունը, եթե հաշվարկները կատարում է ինքը` կազմակերպությունը ոչ թե իրավաբանական անձանց, այլ ֆիզիկական անձանց հետ: Ընդ որում, ֆիզիկական անձանց աշխատանքի վարձատրության չափը որոշվում է, ելնելով այդ աշխատանքների (ծառայությունների) նախահաշիվներից` համաձայն կնքված պայմանագրերի և վճարման փաստաթղթերի,
գ) ոչ ցուցակային կազմի աշխատողների աշխատանքի վարձատրությունը (պարգևատրումները, հոնորարները)` դասախոսությունների, թարգմանությունների, ռադիոյով և հեռուստատեսությամբ ելույթների, խորհրդատվությունների, հոդվածների հրատարակման համար, ինչպես նաև բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների, հիմնադիրների, արհմիության ազատված աշխատողների վարձատրությունը:
Ցուցակային կազմի աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ չեն ներառվում 35.3 -ում նշված գումարները:

36. Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամանակահատվածի համար վարձատրությունը.
ա) ամենամյա և լրացուցիչ արձակուրդների վճարումը (բացի չօգտագործած արձակուրդների համար դրամական հատուցումների),
բ) դեռահասների, I և II խմբի հաշմանդամների օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնյալ ժամերի համար վարձատրությունը,
գ) ուսումնական հաստատություններում սովորող աշխատողների ուսումնական արձակուրդների համար վարձատրությունը
դ) մասնագիտական վերապատրաստման, որակավորման բարձրացման կամ երկրորդ մասնագիտության ձեռք բերման գործուղված աշխատողների ուսուցանելու ընթացքում տրվող վարձատրությունը,
ե) պետական կամ հասարակական պարտականություններ կատարող աշխատողների հիմնական աշխատավայրում պահպանված աշխատանքի վարձատրությունը,
զ) աշխատողների առողջության ստուգման օրերի (եթե պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով), աշխատող դոնորների արյուն կամ դրա բաղադրիչները հանձնելու և դրանից հետո օրենսդրությամբ նախատեսված հանգստյան օրերի համար տրվող վարձատրությունը,
է) ոչ աշխատողների մեղքով պարապուրդների վճարումը,
ը) ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չներկայացածներին չաշխատած օրերի համար կազմակերպության միջոցների հաշվին վարձատրությունը (բացի ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստների),
թ) գործատուի նախաձեռնությամբ հարկադրաբար ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ աշխատողներին կազմակերպության միջոցների հաշվին չաշխատած ժամերի համար վճարված գումարները:

37. Միանվագ տրվող խրախուսական և այլ վճարները.
ա) աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար միանվագ տրվող դրամական պարգևատրումները` անկախ վճարման աղբյուրներից,
բ) երկարամյա ծառայության, հատուկ առաջադրանքների կատարման համար տրվող տարեկան պարգևատրումները,
գ) տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները,
դ) չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցումը,
ե) նյութական օգնության գումարները,
զ) օրենսդրությամբ սահմանված կարգով ամենամյա արձակուրդի ժամանակ տրվող լրացուցիչ վճարները,
է) աշխատողներին, որպես խրախուսանք, անվճար տրված բաժնետոմսերի արժեքը,
ը) միանվագ այլ խրախուսական վճարներ` կապված տոնական և հոբելյանական օրերի հետ, աշխատողներին տրված հուշանվերների արժեքը և այլն, բացի սոցիալական բնույթի վճարներից:

38. Սննդի, բնակարանի, վառելիքի համար տրվող վճարները.
ա) տնտեսության առանձին ոլորտների աշխատողներին, համաձայն գործող օրենսդրության, անվճար տրամադրված սննդամթերքի արժեքը,
բ) կազմակերպության միջոցների հաշվին աշխատողներին տրվող սննդի դրամական կամ բնեղեն վճարները (լրիվ կամ մասնակի), ինչպես նաև ճաշարաններում, բուֆետներում կտրոնների տեսքով տրամադրվող վճարները,
գ) տնտեսության առանձին ճյուղերի աշխատողներին, համաձայն գործող օրենսդրության, անվճար տրամադրված բնակարանի, կոմունալ ծառայությունների արժեքը կամ անվճար չտրամադրելու դեպքում` դրամական հատուցումների արժեքը,
դ) բնակարանի, բնակվարձի, հանրակացարաններում տեղերի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների համար աշխատողներին կազմակերպության վճարած գումարները,
ե) աշխատողներին տրամադրվող վառելիքի արժեքը (լրիվ կամ մասնակի):

ԲԱԺԻՆ VI. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵՋ ՉՆԵՐԱՌՎՈՂ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ
39. Սոցիալական բնույթի վճարները

39.1. Աշխատանքային պայմանագրի լուծման (դադարեցման) դեպքում տրվող արձակման նպաստները,
39.2. Աշխատողների թվաքանակի կամ հաստիքների կրճատման, կազմակերպության վերակազմավորման կամ լուծարման հետևանքով ազատված աշխատողներին մինչև նոր աշխատանքի տեղավորվելը կազմակերպության միջոցներից վճարվող գումարները,
39.3. Աշխատող կենսաթոշակառուներին կազմակերպության միջոցների հաշվին կենսաթոշակի նկատմամբ տրվող լրավճարները
39.4. Անձնական, գույքային կամ այլ կամավոր ապահովագրության պայմանագրերի հիման վրա կազմակերպության կողմից հօգուտ աշխատողների վճարվող ապահովագրական վճարները (անդամավճարները), բացի պետական պարտադիր անձնական ապահովագրության,
39.5. Կազմակերպության կողմից աշխատողների և նրանց ընտանիքի անդամների կամավոր բժշկական ապահովագրության պայմանագրերի վճարները (անդամավճարները),
39.6. Աշխատողներին առողջապահական ծառայությունների մատուցման դիմաց վճարված ծախսերը,
39.7. Աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բուժման, հանգստի, էքսկուրսիաների և ճանապարհորդությունների ուղեգրերի վճարները (բացի պետական սոցիալական արտաբյուջետային ֆոնդերի միջոցների հաշվին կատարվող վճարների),
39.8. Այլ վճարներ (առողջության խմբերի, սպորտային ակումբներում պարապմունքների, թերթերի և ամսագրերի բաժանորդագրության և այլն),
39.9. Մանկական նախադպրոցական հիմնարկներում երեխաների համար կատարված վճարի գումարները,
39.10. Աշխատողների երեխաների մշակութալուսավորական միջոցառումների անցկացման համար կազմակերպության միջոցների հաշվին տրվող նվերների և տոմսերի արժեքը,
39.11. Երեխայի խնամքի համար մասնակի վճարվող արձակուրդում գտնվող կանանց տրվող հատուցումները և այլ վճարումները, բացի պետական սոցիալական ապահովագրության նպաստի,
39.12. Ուսումնական հաստատությունների մանկավարժներին տրվող գրքերի, դասագրքերի ձեռքբերման համար տրվող հատուցումը,
39.13. Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված աշխատողի խեղման, մասնագիտական հիվանդությունների, վնասվածքի կամ առողջության վատթարացման հետևանքով կազմակերպության միջոցների հաշվին հատուցման կարգով վճարվող գումարները (բացի աշխատավարձի և սոցիալական բնույթի վճարների մեջ չներառվող 40.1. և 40.4. ենթակետերի գումարների),
39.14. Աշխատավայր մեկնելու և վերադառնալու երթևեկության փաստաթղթի արժեքի վճարը,
39.15. Երկաթուղային, օդային և ավտոմոբիլային տրանսպորտի, քաղաքային էլեկտրատրանսպորտի աշխատողներին երթևեկելու համար տրամադրվող վճարները (լրիվ կամ մասնակի),
39.16. Աշխատողների և նրանց ընտանիքի անդամների հանգստյան վայր մեկնելու և վերադարձի ուղերթի արժեքը,
39.17. Առանձին աշխատողների տրվող նյութական օգնություն գումարները (ընտանեկան իրադարձությունների, դեղորայքի ձեռքբերման նպատակով և այլն),
39.18. Աշխատողների աշխատանքային գործունեության հետ չառնչվող և կամ նրանց ընտանիքի անդամների վճարովի ուսուցման ծախսերը:

40. Աշխատավարձի և սոցիալական բնույթի վճարների մեջ չներառվող ծախսերը
40.1. Արտադրության մեջ դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության անդամավճարները,
40.2. Աշխատողների կենսաթոշակային կամավոր ապահովագրության պայմանագրերի հիման վրա կազմակերպության միջոցների հաշվին կատարված անդամավճարները (պայմանագիր կամավոր կենսաթոշակային ապահովության մասին),
40.3. Երեխաներ ունեցող աշխատողներին բյուջետային միջոցների հաշվին տրվող պետական նպաստները,
40.4. Պետական սոցիալական արտաբյուջետային ֆոնդերի միջոցներից ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրվող նպաստները և այլ վճարները, աշխատողների և նրանց ընտանիքի անդամների առողջարաններում բուժման, հանգստի համար վճարումը, արտադրության մեջ դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության համար տրվող ապահովագրական վճարները,
40.5. Ապահովագրական կազմակերպությունների կողմից անձնական (անհատական), գույքային և այլ տեսակի ապահովագրության պայմանագրերի հիման վրա կատարվող վճարումները,
40.6. Արժեթղթերից եկամուտները և կազմակերպության սեփականությանը աշխատողների մասնակցությունից այլ եկամուտները (շահաբաժինները, տոկոսները, փայավճարները),
40.7. Հեղինակային հոնորարները, գյուտերի, հայտնագործությունների և նորարարական առաջարկությունների համար տրվող հատուցումները,
Պայմանագրերի հիման վրա վճարվող գիտական, գրական և արվեստի ստեղծագործությունների ստեղծման և օգտագործման համար հեղինակային պարգևատրումները, ինչպես նաև հայտնագործությունների, գյուտերի և արտադրական նմուշների հեղինակներին տրվող պարգևատրումները,
40.8. Անհատույց` մշտական անձնական օգտագործման համար անվճար տրված համազգեստի արժեքը, կամ ցածր գնով դրա վաճառքի գումարը,
40.9. Աշխատողներին տրված հատուկ համազգեստի, հատուկ կոշիկի և անհատական պաշտպանության այլ միջոցների, լվացող և վնասազերծող միջոցների, բուժկանխարգելիչ ծառայության արժեքը կամ գործատուի կողմից չտրամադրելու դեպքում` աշխատողների կողմից հատուկ համազգեստի, հատուկ կոշիկի և անհատական պաշտպանության այլ միջոցների ձեռք բերման ծախսերի հատուցումը
40.10. Անձնական ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու դեպքում աշխատողին տրվող նյութական ծախսերի հատուցումը,
40.11. Չաշխատող կենսաթոշակառուներին տրվող վճարները,
40.12. Օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում և դրանցից ավել կատարվող գործուղման ծախսերը,
40.13. Ներկայացուցչական ծախսերը,
40.14. Աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում աշխատողի և իր ընտանիքի անդամների, անհրաժեշտ գույքի տեղափոխման հետ կապված ծախսերը, ճանապարհին գտնվելու ժամանակահատվածի օրապահիկը, օրենսդրությամբ նախատեսված նորմաների սահմաններում նախատեսված ծախսերը,
40.15. Ծառայողական արտասահմանյան անձնագրերի ձևակերպման և վիզա ստանալու համար կատարված ծախսերը,
40.16. Կազմակերպության և ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրի հիման վրա աշխատողների աշխատանքային գործունեության հետ կապված վճարովի ուսուցման ծախսերը, ներառյալ նաև տրանսպորտային ծախսերը,
40.17. Բյուջետային միջոցների հաշվին տրվող պետական գիտական կրթաթոշակները,
40.18. Գրանտների տեսքով ստացված գումարները, տրամադրված միջազգային կամ օտարերկրյա ոչ առևտրային և բարեգործական կազմակերպությունների կողմից,
40.19. Կազմակերպության կողմից աշխատողներին տրված վերադարձնելի փոխառնական դրամական միջոցները, փոխառնական միջոցների օգտագործման տնտեսումից տոկոսներով ստացված նյութական օգուտների գումարները,
40.20. Բնակարանի ձեռքբերման կամ բնակարանային շինարարության համար աշխատողներին անհատույց տրված սուբսիդիաները,
40.21. Բնակարանային շինարարության կամ բնակարանի ձեռքբերման նպատակով կազմակերպության աշխատողներին տրամադրված փոխառնական դրամական միջոցների մարման կարգով վճարված գումարները,
40.22. Ձեռք բերված բնակարանի շուկայական արժեքի և աշխատողի վճարած գումարի տարբերությունը` վճարված կազմակերպության կողմից,
40.23. Աշխատողին սեփականության իրավունքով տրված բնակարանի արժեքը:

ԲԱԺԻՆ VII. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏՔԸ
41.
Սույն հրահանգի իմաստով, աշխատավարձի ժամկետանց պարտք է համարվում փաստացի հաշվարկված, բայց ժամանակին չվճարված աշխատավարձի համախառն գումարները` առանց օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ պարտադիր վճարները կատարելու (ներառյալ մինչև հաշվետվության ներկայացման ժամկետը չմարված փոխանցվող պարտքի մնացորդը):
42. Աշխատավարձի ժամկետանց պարտքը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ: Ուշացման օրերի թիվը հաշվարկվում է սահմանված ժամկետի ավարտի հաջորդ օրվանից սկսած: Եթե վճարման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վճարման ժամկետի ավարտի օր համարվում է հաջորդող առաջին աշխատանքային օրը: Աշխատավարձի ժամկետանց պարտքի մեջ ներառվում են նաև արձակուրդի լրիվ օրերի արձակուրդայինները:
Այն դեպքում, երբ աշխատողներին վճարված կամ մարված են աշխատավարձի պարտքերը, բայց փոխանցված չեն ֆիզիկական անձանց եկամտահարկի գումարները, դրանք չեն ներառվում աշխատավարձի ժամկետանց պարտքի մեջ:
43. Հաշվետու ամսվա աշխատավարձի ժամկետանց պարտքը վերաբերում է միայն վերջին օրացուցային ամսվան (այսինքն, յուրաքանչյուր ամսվա 1-30, 31-ը, փետրվարը` մինչև 28, 29-ը), որի համար հաշվարկվել է աշխատավարձ: Ընդ որում հաշվետու ամսվա աշխատավարձի ժամկետանց պարտքի մեջ ներառվում են նաև տվյալ ամսվա օրացուցային օրերին բաժին ընկնող արձակուրդի օրերի համար հաշվարկած գումարների պարտքը:
44. Եթե առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների աշխատավարձի ժամկետանց պարտքը ձևավորվել է պետական կամ համայնքային բյուջեից ֆինանսավորման բացակայության պատճառով, ապա պարտքի մեջ ներառվում են աշխատավարձի այն գումարները, որոնք ժամանակին չեն վճարվել աշխատողներին` բյուջեից ֆինանսավորման բացակայության պատճառով, ներառյալ համապատասխան բյուջեներից ֆինանսավորվող պետական պատվերների կատարման, նպատակային արտադրական ծրագրերի և ծառայությունների մատուցման համար աշխատողներին տրվող գումարները:

ԲԱԺԻՆ VIII. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՐԿԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ
45.
Կազմակերպության աշխատողների թվաքանակն ըստ աշխատավարձի չափի բաշխելիս, աշխատողների ցուցակային թվաքանակում ներառվում են.
ա) հաշվետու ամսվա ընթացքում սահմանված աշխատաժամանակն ամբողջությամբ աշխատած աշխատողները,
բ) լրիվ վարձատրվող արձակուրդում գտնվողները,
գ) աշխատավարձի լրիվ պահպանմամբ ծառայողական գործուղումներում գտնվողները և պետական հասարակական կամ քաղաքացիական աշխատանքներում ներգրավվածները,
դ) հաշվետու ամսում արտադրական առաջադրանք կատարող տնաշխատները,
ե) աշխատանքային պայմանագրի համաձայն ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ աշխատողները, ինչպես նաև գործատուի նախաձեռնությամբ մասնակի վարձատրվող արձակուրդում գտնվողները:

46. Չեն ներառվում աշխատողների հետևյալ խմբերը.
ա) հաշվետու ամսի 1-ից հետո աշխատանքի ընդունվածները,
բ) հաշվետու ամսվա ընթացքում տարբեր պատճառներով աշխատանքից ազատվածները,
գ) հաշվետու ամսում ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացնողները,
դ) հղիության, հետծննդյան, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված նպատակային արձակուրդում գտնվողները,
ե) առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները,
զ) հաշվետու ամսում արտադրական առաջադրանք չկատարող տնաշխատները,
է) չվարձատրվող պարապուրդում գտնվողները, գործալքումներ թույլ տվածները,
ը) ոչ ցուցակային կազմի աշխատողները (այլ կազմակերպություններից համատեղությամբ աշխատողները, կապալային կամ այլ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողները):

47. Աշխատողների թվաքանակն ըստ աշխատավարձի չափի բաշխելիս, յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը որոշվում է, ելնելով ոչ թե փաստացի վճարված, այլ միայն հաշվետու ամսվա օրերի համար հաշվարկված (ներառյալ եկամտահարկը և այլ պարտադիր վճարները) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված միջոցներից` դրամական և բնեղեն արտահայտությամբ, հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.
ա) աշխատավարձի մեջ չեն ներառվում տարվա արդյունքներով, երկարամյա ծառայության համար միանվագ պարգևատրումները և խրախուսանքները, ներառյալ տոնական, հոբելյանական օրերի հետ կապված աշխատողներին տրված հուշանվերների արժեքը, արձակուրդի հետ կապված նյութական օգնությունը, ինչպես նաև միանգամյա բնույթ ունեցող այլ վճարումները,
բ) ամսվա աշխատանքի արդյունքներով պարգևատրելիս աշխատավարձի մեջ ներառվում են այն գումարները, որոնք նախատեսված են հաշվետու ամսում կամ հաշվետու ամսվան նախորդող ամսում կատարված աշխատանքի համար, եթե պարգևատրումների հաշվարկները կատարվել են անցած ամսվան հաջորդող ամսում,
գ) եթե պարգևատրումների և աշխատավարձի հաշվարկները կատարվել են ընթացիկ տարվա եռամսյակի աշխատանքի արդյունքներով, ապա աշխատողի հաշվետու ամսվա աշխատավարձը ներառում է եռամսյակային հաշվարկային գումարի մեկ երրորդը,
դ) եթե նույն կազմակերպությունում աշխատողը համատեղում է երկու պաշտոն, ապա աշխատողի աշխատավարձի մեջ ներառվում են և´ հիմնական և´ համատեղող պաշտոններում վարձատրության հաշվարկված ընդհանուր գումարները:

ԲԱԺԻՆ IX . ԱՇԽԱՏՈՒԺԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
48.
Աշխատուժի վրա կազմակերպության կողմից կատարված ծախսերը ներառում են աշխատողի աշխատած և չաշխատած ժամանակահատվածի համար դրամական և բնեղեն վարձատրությունը, լրացուցիչ ծախսերը` ուղղված աշխատողների բնակարանով ապահովմանը, առողջարարական միջոցառումներին, մասնագիտական ուսուցմանը, մշակութա-կենցաղային սպասարկմանը, պետական սոցիալական արտաբյուջետային ֆոնդերին փոխանցումները, կամավոր ապահովագրական անդամավճարները կենսաթոշակային, բժշկական և այլ տեսակի ապահովագրությանը, գործուղման ծախսերը:
49. Աշխատուժի վրա կազմակերպության կողմից կատարված ծախսերը բաժանվում են 9 խմբի, որից 1-4 խումբը կազմում են աշխատանքի վարձատրությունը և դրան ուղղված միջոցները.
50. Աշխատած ժամանակահատվածի համար վարձատրությունը (տե´ս կետ 35.),
51. Չաշխատած ժամանակահատվածի համար վարձատրությունը (տե´ս կետ 36.),
52. Միանվագ խրախուսական և այլ վճարները (տե´ս կետ 37.),
53. Աշխատավարձի մեջ ներառվող սննդի, բնակարանի, վառելիքի համար տրվող վճարները (տե´ս կետ 38.),
54. Աշխատողներին բնակարանով ապահովելու նպատակով կազմակերպության կատարած ծախսերը (տե´ս կետ 40.20.-23. և աշխատողներին բնակարանով ապահովման նպատակով կատարված այլ ծախսերը),
55. Աշխատողների սոցիալական պաշտպանությանն ուղղված կազմակերպության ծախսերը.
ա) պետական սոցիալական արտաբյուջետային ֆոնդեր կատարված վճարները,
բ) արտադրության մեջ դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները,
գ) աշխատողների կենսաթոշակների կամավոր ապահովագրության պայմանագրի հիման վրա կազմակերպության միջոցների հաշվին տրվող վճարները,
դ) կազմակերպության միջոցների հաշվին տրվող աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական կամավոր ապահովագրության վճարները (անդամավճարները),
ե) անձնական, գույքային կամ այլ կամավոր ապահովագրության պայմանագրերի հիման վրա կազմակերպության կողմից հօգուտ աշխատողների տրվող վճարները (անդամավճարները),
զ) կազմակերպության միջոցների հաշվին աշխատողներին մատուցված առողջապահական ծառայությունների դիմաց վճարման ծախսերը,
է) աշխատանքային պայմանագրի լուծման (դադարեցման) դեպքում տրվող արձակման նպաստները,
ը) աշխատողի մահվան, աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդությունների, վնասվածքի կամ առողջության վատթարացման հետևանքով կազմակերպության միջոցների հաշվին տրվող հատուցման գումարները (բացի արտադրության մեջ դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների),
թ) անձնական դիմումի համաձայն առանձնահատուկ դեպքերում առանձին աշխատողներին տրամադրված նյութական օգնությունը (դեղորայքի, հարազատի մահվան հետ կապված և այլն),
ժ) աշխատող կենսաթոշակառուներին կազմակերպության միջոցների հաշվին տրվող լրավճարները, ինչպես նաև աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու հետ կապված միանվագ նպաստները,
ժա) կազմակերպության միջոցների հաշվին տրվող աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բուժման, հանգստի, էքսկուրսիաների և ճանապարհորդությունների ուղեգրերի արժեքը (բացի պետական սոցիալական արտաբյուջետային ֆոնդերի միջոցների հաշվին տրվածների),
ժբ) կազմակերպության հաշվեկշռում հաշվառված բուժկետերի, հանգստյան տների և այլ առողջարարական միավորների պահպանման ծախսերը (ներառյալ ամորտիզացիան), բացառելով պետական մարմիններից ստացված սուբսիդիաները և հարկային արտոնությունները,
ժգ) աշխատողների սոցիալական պաշտպանությանն ուղղված կազմակերպության այլ ծախսերը:

56. Մասնագիտական ուսուցման ծախսերը.
ա) կազմակերպության հաշվեկշռում հաշվառված ուսումնական շենքերի և տարածքների պահպանման ծախսերը, բացառությամբ պետական մարմիններց ստացված սուբսիդիաների և հարկային արտոնությունների,
բ) արտադրական անհրաժեշտությունից բխող կազմակերպության աշխատողների վճարովի ուսուցման ծախսերը, բացի մասնագիտական պատրաստման, որակավորման բարձրացման կամ երկրորդ մասնագիտության ուսուցման ընթացքում աշխատողներին տրվող վարձատրությունից,
գ) կադրերի պատրաստման և վերապատրաստմանն ուղղված այլ ծախսերը (օրինակ, արտահաստիքային դասավանդողների վարձատրությունը):

57. Մշակութա-կենցաղային սպասարկման ծախսերը.
ա) մշակութային, ֆիզկուլտուրայի և սպորտային միջոցառումների անցկացման համար տարածքների վարձակալման վճարը,
բ) կազմակերպության հաշվեկշռում հաշվառված ճաշարանների, գրադարանների, ակումբների, սպորտային կառույցների, նախադպրոցական հաստատությունների, պահպանման ծախսերը, բացառելով պետական մարմիններից ստացված սուբսիդիաները և հարկային արտոնությունները,
գ) նախադպրոցական հաստատություններում աշխատողների երեխաների խնամքի համար վճարման հատուցումը,
դ) թերթերի և ամսագրերի բաժանորդագրության վճարները,
ե) կազմակերպության միջոցների հաշվին աշխատողների երեխաների համար թատերականացված միջոցառումների տոմսերի և նվերների արժեքը,
զ) կազմակերպության միջոցների հաշվին աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բուժման, հանգստի, էքսկուրսիաների և ճանապարհորդությունների ուղեգրերի, սպորտային սեկցիաներում պարապմունքների վճարը,
է) հանգստի երեկոների, դիսկոտեկների, ներկայացումների, համերգների, դասախոսությունների, բանավեճերի, գիտության և արվեստի գործիչների հետ հանդիպումների, սպորտային միջոցառումների անցկացման համար կազմակերպության ծախսերը,
ը) թատերական հանդերձանքի, սպորտային հագուստի և գույքի ձեռք բերման կամ դրանց վարձույթի վճարման ծախսերը,
թ) խմբակների, դասընթացների, ստուդիաների, ակումբների, ֆակուլտետների, ցուցահանդես-վաճառքների, տոնավաճառների, երեխաների համար խաղասենյակների կազմակերպման ծախսերը,
ժ) աշխատողների մշակութա-կենցաղային սպասարկման ուղղված այլ ծախսերը:

58. Աշխատուժի վրա կատարված այլ ծախսերը` չներառված նշված խմբերում.
ա) աշխատավայր մեկնելու և վերադառնալու երթևեկության արժեքի վճարը,
բ) երկաթուղային, օդային, ավտոմոբիլային տրանսպորտի, քաղաքային էլեկտրատրանսպորտի ոլորտի աշխատողների երթևեկության վճարը (լրիվ կամ մասնակի),
գ) աշխատողների և նրանց ընտանիքի անդամների հանգստյան վայր մեկնելու և վերադառնալու ուղերթի արժեքի վճարը,
դ) անհատույց` մշտական անձնական օգտագործման համար անվճար տրված համազգեստի արժեքը, կամ համազգեստի արժեքի և ցածր գնով դրանց վաճառքի գումարի տարբերությունը,
ե) աշխատողներին տրված հատուկ համազգեստի, հատուկ կոշիկի և անհատական պաշտպանության այլ միջոցների, լվացող և վնասազերծող միջոցների, բուժկանխարգելիչ ծառայության արժեքը կամ գործատուի կողմից չտրամադրելու դեպքում` աշխատողների կողմից հատուկ համազգեստի, հատուկ կոշիկի և անհատական պաշտպանության այլ միջոցների ձեռք բերման ծախսերի հատուցումը,
զ) օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում և դրանցից ավել կատարվող գործուղման ծախսերը,
է) աշխատողներին աշխատանքի այլ վայր փոխադրվելու ծախսերը,
ը) ծառայողական արտասահմանյան անձնագրերի ձևակերպման և վիզա ստանալու համար կատարված ծախսերը,
թ) աշխատողների աշխատանքային գործունեության հետ չառնչվող և կամ նրանց ընտանիքի անդամների վճարովի ուսուցման ծախսերը,
ժ) սովորող աշխատողների ուսումնական հաստատություն մեկնելու և վերադառնալու ուղերթի արժեքի վճարը,
ժա) աշխատուժի վրա կատարված այլ ծախսեր:

59. Աշխատուժի վրա կատարված կազմակերպության ծախսերի մեջ չեն ներառվում.

ա) արժեթղթերից եկամուտները և կազմակերպության սեփականությանը աշխատողների մասնակցությունից այլ եկամուտները (շահաբաժինները, տոկոսները, փայավճարները),
բ) կազմակերպության աշխատողների ցուցակային կազմի մեջ չներառվող բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների, հիմնադիրների, արհմիության ազատված աշխատողների պարգևատրումները,
գ) պետական արտաբյուջետային սոցիալական ֆոնդերի հաշվին տրվող նպաստները և վճարները, մասնավորապես` ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ նպաստները, աշխատողների և նրանց ընտանիքի անդամների առողջարաններում բուժման և հանգստի վճարները, արտադրության մեջ դժբախտ պատահարներից կամ մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրության ապահովագրական վճարները),
դ) պայմանագրերի հիման վրա վճարվող գիտական, գրական և արվեստի ստեղծագործությունների ստեղծման և օգտագործման համար հեղինակային պարգևատրումները, ինչպես նաև հայտնագործությունների, գյուտերի և արտադրական նմուշների հեղինակներին տրվող պարգևատրումները,
ե) կազմակերպության կողմից աշխատողներին տրված վերադարձնելի փոխառնական դրամական միջոցները, փոխառնական միջոցների օգտագործման տնտեսումից տոկոսներով ստացված նյութական օգուտների գումարները,
զ) բնակարանի կապիտալ շինարարության և սոցիալական ոլորտի կառույցների ծախսերը:

Լրացման կարգ
Print Version   PDF Version   MS Word Version
Up